Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպը

Ճապոնիայի կառավարությունը դիմել է տեղական իշխանություններին՝ կոչ անելով ստեղծել մեծ թվով պատվաստման կենտրոններ՝ արագացնելու երկրում պատվաստումների գործընթացը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մինչև հիմա Ճապոնիայում պատվաստվել է երկրի բնակչության միայն 2 տոկոսը, թեպետ երկիրն ունի պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափեր:

Ճապոնիայի կառավարությունն այսպիսով մտադիր է եռապատկել ներկայիս ցուցանիշը՝ օրական պատվաստելով 1 մլն մարդու, ինչի համար անհրաժեշտ են ավելի մեծ թվով պատվաստման կենտրոններ:

Պատվաստումների նման դանդաղ ընթացքը մեծացրել է մտահոգություններն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համավարակը հուլիսին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31