
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ է պայթել Սողոմոնի Կղզիներում

Մեկ մարդ է զոհվել եւս երեքը վիրավորվել Սողոմոնի Կզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ռումբի պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է կղզի պետության ոստիկանությունը Facebook-ի իր էջում:
Ոստիկանության աշխատակիցները, որոնք մայիսի 9-ի երեկոյան ժամանել են Լեգանկիկիի շրջանում (գտնվում է պետության մայրաքաղաք Հոնիարայի ափին) ռումբի պայթելու վայր, պարզել են, որ պատահարի հետեւանքով տուժել է չորս մարդ. երկու տղամարդ եւ երկու կին: «Երեք տուժածներն օրհասական վիճակում գտնվում են հիվանդանոցում, եւս մեկ տղամարդ մահացել է տեղում»,- հայտնել են ոստիկանությունում:
Ոստիկանության տվյալներով՝ ուժածներն օվկիանոոսի ափ էին ժամանել՝ բարեգործական ծրագրի համար միջոցների հանգանակության ակցիա անցկացնելու ամար: Նրանք խարույկ են վառել միջոցառման հյուրերի համար կերակուր պատրաստելու նպատակով, սակայն կրակը վառելու տեղում գետնի տակ եղել է Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակների ավիառումբ, որը տաքանալիս պայթել է:
Այլ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: Այս պահին տեղում աշխատում են Սողմոնի Կղզիների ոստիկանության եւ ռազմամթերքի վնասազերծման հատուկ խմբի սպաները, ինչպես նաեւ դատական փորձաքննության դեպարտամենտի աշխանտակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: