Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետը հայտարարել է 100 օր անց կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետ ունենալու մասին

Իսպանիայում 100 օր անց բնակչության 70 տոկոսը պատվաստված կլինի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 10-ին հայտնել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը:

«Մեզ կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետից բաժանում է 100 օրը: Այսօր մենք համավարակի նոր փուլում ենք: Պատվաստման շնորհիվ կսկսենք հաղթահարել այս աղետը, որը վատագույնն էր մարդկության պատմության վերջին 100 տարիների ընթացքում»,- ասել է Իսպանիայի վարչապետը:

Իսպանիայում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:

Ընդհանուր առմամբ երկրում վարակվել է 3.5 մլն մարդ, մահացել է շուրջ 78.8 հազարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս