Բաժիններ՝

Քուվեյթի նավթի խոշորագույն հանքավայրում հրդեհ է բռնկել

Մայիսի 10-ին երկու բանվոր է տուժել Քուվեյթի նավթի Greater Burgan (Մեծ Բուրգան) հանքավայրում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը։

Բանվորներին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Տեղական ժամանակով 12:39-ին (Երեւանի ժամանակով 13:39-ին) հրդեհը մարվել է: Նավթի արդյունահանումը չի ընդհատվել: Հրդեհի պատճառը հայտնի չէ: Հանքավայրի վարչությունն սկսել է միջադեպի հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31