Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը հայտարարել է ՌԴ-ի հետ երկխոսությանը Եվրամիության պատրաստակամության մասին

Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, եկել է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա իր մոտ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին։

«Մենք նաև խոսելու ենք Ռուսաստանի մասին՝ ամենից առաջ այն բանից հետո, երբ Մոսկվայում պատժամիջոցների ենթարկվեցին ԵՄ-ի ներկայացուցիչները և հայտարարվեց «ոչ բարեկամական պետությունների ցուցակի» մասին: Այժմ կարևոր է, որ ԵՄ-ն չհեռանա իր ուղուց, հանդես գա մարդու իրավունքների օգտին, այդ թվում՝ Ռուսաստանում, և շարունակի այդ անել համախմբված: Մենք պատրաստ ենք երկխոսության, և եկել է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա երկխոսության»,-ասել է Մաասը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31