Բաժիններ՝

Բայդենը հանդես կգա «Բուխարեստյան իննյակի» առցանց գագաթնաժողովում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 10-ին կմասնակցի «Բուխարեստյան իննյակի» (Լեհաստան, Ռումինիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա եւ Չեխիա) վիրտուալ գագաթնաժողովին, որի ընթացքում կհայտարարի Բալթիկ եւ Սեւ ծովերի տարածաշրջաններում դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցության՝ Վաշինգտոնի ձգտման մասին: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի՝ մայիսի 9-ի երեկոյան տարածված գրաֆիկում։

«ԱՄՆ-ի նախագահը հանդես կգա ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի դաշնակից երկրների առջեւ «Բուխարեստյան իննյակի» վիրտուալ գագաթնաժողովում: Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության նախաշեմին նախագահը կհայտարարի Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաեւ Բալթիկ եւ Սեւ ծովերի շրջանում դաշնակիցների հետ գլոբալ մարտահրավերների ամբողջ սպեկտրով ավելի սերտ համագործակցության ձգտման մասին»,- նշված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս