Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 12 մարդ է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 12 մարդ է զոհվել, 20-ից ավելին տուժել Աֆղանստանի Քաբուլի նահանգում՝ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդել է TOLONews հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պայթանյութը դրված է եղել կրոնական կառույցի խորանի մոտ, նշվում է, որ տուժածների թվում է մի հոգեւորական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս