ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ստեղծել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ պատասխան միջոցների համակարգման օպերատիվ խումբ, ելույթ, որտեղ նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք եւ հանձնարարել այդ քաղաք տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը:
«Սա Թրամփի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ղեկավարության շատ նեղ խմբի կողմից ընդունված որոշում է։ Չեմ բացառում, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը չեղարկի Թրամփի այս որոշումը»։
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից համատեղ անցկացվող ընդգրկուն զորավարժությունները եւ ամերիկացի պաշտոնյաների արած վերջին հայտարարություններն այն բանի վկայություններն են, որ Վաշինգտոնը պատրաստվում է հարված հասցնել ԿԺԴՀ-ին:
Մի ամբողջ շարք պետություններում ԱՄՆ-ի դեսպանությունների աշխատակիցները դեկտեմբերի 6-ին արտասահմանում գտնվող ամերիկացիներին հայտնել են նրանց անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի 7-ին Փենյանում հանդիպել է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Լի Յոն Հոի հետ:
Ցանցում նոր տեսանյութեր են հայտնվել Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների վայրից։«Կլիմայի փոփոխությունը ոչ թե կարող է դժոխք ստեղծել երկրի վրա, դա արդեն իսկ տեղի է ունենում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8-ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ:
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինյան միջատարածքի հազարավոր բնակիչների բողոքի ցույցի է դուրս բերել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ։
Անտեսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ չներքաշվելու մահմեդական աշխարհի և ՄԱԿ-ի հորդորները՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի մեկնաբանության մեջ ասվում է.
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գերմանացի կին պատգամավոր Միկելլե Մունտեֆերինգը խոսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին: Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվամիջոցի՝ պատգամավորը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:
ԱՄՆ-ում անօթեւանների թիվն ընթացիկ տարում առաջին անգամ ավելացել է Մեծ ռեցեսիայից (2007-2012 թթ.) հետո. հիմնական պատճառը դարձել է բնակարանային ճգնաժամը երկրի խաղաղօվկիանոսյան ափին:
Վիեննայում դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։
Վիետնամցի հեծանվորդը փրկել է խեղդվող շնիկին՝ թոքերի արհեստական օդափոխում կատարելով պլաստիկե շշի միջոցով:
«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:
«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահական է, իհարկե ոչ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրման քայլը նախագահական ընտրություններին:
Մեծ Բրիտանիայի ակտիվների զուտ արժեքը 2016 թվականի վերջի դրությամբ կազմել է ռեկորդային 9,8 տրիլիոն ֆունտ ստեռլինգ (13,2 տրիլիոն դոլար)։
Բանգլադեշի իշխանությունները հավանություն են տվել Մայանմայից շուրջ 100 հազար ռոհինջա փախստականների Բենգալյան ծոցի՝ հեղեղումների ենթակա Թենգար Չար անմարդաբնակ կղզում վերաբնակեցնելու պլանին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 6-ին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ եւ հորդորել է պահպանել ստատուս-քվոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին: «Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնի համար»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է մոտ ժամանակներս որոշում ընդունել ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններին մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցներին որակել է Մոսկվայից ֆինանսավորվող՝ «արյան ծարավի հոպ-ընկերախումբ»։
«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արեւելքում. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին:
Կրեմլում կոչ են արել չշտապել ՌԴ-ի օլիմպիական հավաքականի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշման գնահատումների հարցում, քանի դեռ ռուսաստանցի մարզիկները միասնական տեսակետ չեն մշակել իրենց հետագա գործողությունների համար։
Քննիչը դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հարցաքննել ֆ անձնական կյանքի գաղտնիության խախտման քրեական գործի շրջանակներում:
Երկու քաղաքացիական անձ եւ 11 ուժայիններ են տուժել առավոտյան Կիեւում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով: