
Ճապոնիայում ավտոմոբիլը վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների

Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբի վրա ավտոմոբիլի վրաերթի հետեւանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում է Asahi թերթը: Երեխաներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, նրանց մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ:
Բացի դրանից, հոսպիտալացվել է փոխադամիջոցի՝ 70-ից մինչեւ 80 տարեկան վարորդը, նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետաքննություն՝ պատահարի պատճանեռը պարզելու համար: Վերջին տարիներին Ճապոնիայում հաճախացել են տարեց վարորդների հետ կապված միջադեպերը: Տեղի ոստիկանությունն այս առնչությամբ հորդորում է հոժարակամ հրաժարվել վարելու իրավունքից իր ուժերի անվստահության դեպքում:
Yomiuri թերթի տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Ճապոնիայում տեղի է ունեցել ավտոմոբիլի եւս մեկ վրաերթ երեխաների վրա: Փոխադրամիջոցի վարորդը մի խումբ դպրոցականների վրաերթի է ենթակել երկրի կենտրոնական մասին Կիկուգավա քաղաքում, ինչից հետո փախել է պատահարի վայրից: Դրա հետեւանքով չորս երեխաների մոտ ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ, նրանց կյանքի համար սպառնալիք չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: