«Ճիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում, բայց եթե հանկարծ ձեզ հետաքրքրի, թե ինչու է Իսրայելը հենց հիմա այդ քայլին գնում, ապա պատասխանը կգտնեք այս նկարում…». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Բայց եթե հանկարծ ձեզ հետաքրքրի, թե ինչու են նրանք հենց հիմա այդ քայլին գնում, ապա պատասխանը կգտնեք այս նկարում:

Սա երկաթգիծ է, որը կառուցել էր Աբդուլ Համիդը, և որը դադարեցրել էր աշխատանքը Առաջին համաշխարհայինի ժամանակ: Հարյուր տարի անց այն վերագործարկվեց, հետն էլ դե ցեղասպանությունը «վերագործարկեցին»` մի տեսակ մոռանալով 3 տարի առաջ տեղի ունեցած էթնիկ զտումը Իսրայելի ռազմավարական դաշնակցի կողմից…

Երկաթգիծը վերագործարկելու համաձայնագիրը կնքվել է 2 շաբաթ առաջ: Սա Եվրոպան Մերձավոր Արևելքին կապող կրիտիկական ցամաքային երկաթգիծն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930