
Ուժեղ երկրաշարժ Է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ․ Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով 06:05-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կանոյա քաղաքից (Կագոսիմա պրեֆեկտուրա, Կյուսյու կղզի) 263 կիլոմետր եւ Ակուսեկիձիմա ոչ մեծ հրաբխային կղզուց (Նանսեյ արշիպելագ, Ճապոնիա) 19 կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: