
ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսությունը դրականորեն է ազդում միջազգային իրադրության վրա. ՉԺՀ

ՉԺՀ-ի կառավարությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ բանակցությունները դիտում է որպես դրական քայլ երկու երկրների միջեւ հարաբերությոնների բարելավման եւ աշխարհում իրադրության կայունացման ուղղությամբ: Դեկտեմբերի 8-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ աշխարհի ազդեցիկ տերություններ, որոնք ունեն գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման կարեւոր պարտավորություններ: Չինական կողմը դրականորեն է դիտում ռուս-ամերիկյան շփումները եւ երկխոսությունը, ինչպես նաեւ նրանց հարաբերությունների բարելավումը»,- նշել է նա:
«Դա դրական ազդեցություն է գործում գլոբալ խաղաղության եւ զարգացման վրա, ինչպես նաեւ օգուտէ բերում համընդհանուր մարտահրավերների նկատմամբ միջազգայն հանրակցության համատեղ գործողություններին»,- ընդգծել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: