
Բլինկենը դեկտեմբերի 10-17-ը կայցելի Մեծ Բրիտանիա և Հարավարևելյան Ասիայի երկրներ

Միացյալ Նահանգների պետքարտուղարը դեկտեմբերի 10-17-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Ինդոնեզիա, Մալայզիա և Թաիլանդ: Այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:
Մասնավորապես, Բլինկենը դեկտեմբերի 10-12-ը Լիվերպուլում կմասնակցի G7-ի նախարարական հանդիպմանը, որտեղ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում և «աշխարհաքաղաքականությունը և անվտանգության ոլորտը»:
Դեկտեմբերի 13-16-ը Հարավարևելյան Ասիայի երկրներում Բլինկենը կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև իրադրությունը Մյանմայում:
Արդեն դեկտեմբերի 17-ին իր շրջագայությունը Բլինկենը կեզրափակի ԱՄՆ Հավայի նահանգում, որտեղ կհանդիպի ԱՄՆ զինված ուժերի Հնդկական-խաղաղօվկիանոսյան հրամանատարության հետ: