ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փտրվարի 18-ից փտրվարի 19-ին է հետաձգել իր ուղեւորությունը Միչիգան՝ երկրի արեւելյան ափին եղանակի կանխատեսվող վատթարաման պատճառով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր:
Պաղեստինի ազգային վարչակազմն Իսրայելին մեղադրել է այն բանում, որ այդ երկիրը նախօրյակին Գազայի հատվածում խանգարել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 2 հազար չափաբաժնի մատակարումներին:
Եվրամիությունը 150 միլիոն եվրո (181, 9 միլիոն դոլար) կտրամադրի կորոնավիրուսի մուտացիաների հետազոտման սեփական ծրագրի համար: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պլանի մանրամասներին ծանոթ փորձագետների։
Միացյալ Նահանգները Սուբիկ բեյ քաղաքն աստիճանաբար իր ռազմակայանի է վերածում Ֆիլիպիններում: Այդ մասին, ինչպես հայտնել է Manila Bulletin թերթը, հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։
Սիցիլիայի արեւելյան ափին էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։
ԿԺԴՀ-ի ղեկավարի կինը՝ Լի Սոլ Չժուն, ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ ներկա գտնվելով Փհենյանում կազմակերպված համերգին:
«Ես եղել եմ, կամ և մնալու եմ «ոչ մի թիզ հող» սկզբունքի կրողը. Շատ երկար կարող եմ հիմնավորել, թե ինչու պետք է հենց այդ սկզբունքն ընկած լիներ և ընկած լինի մեր քաղաքական ստրատեգիան կազմակերպելիս, բայց ուզում եմ ընդգծել հետևյալը. Նախ՝ այս աղետի ֆոնին կազանյան փաստաթուղթը, իհարկե, համեմատելի չէ այս իրականության հետ՝ տարածքային առումով ավելին էր լինելու Արցախը և ունենալու էր երաշխավորված կարգավիճակ: Ըստ էության, Սերժ Սարգսյանը շատ հստակ ասում է հետևյալը՝ մնում էի, որպեսզի այս աղետը չպատուհասեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ 99-ամյա դուքս Ֆիլիպը վատ ինքնազգացողության պատճառով, բժիշկների խորհրդով,տեղափոխվել է հիվանդանոց:
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումն աշխարհում իրականացվում է անարդար և ոչ համաչափ կերպով, ինչը կարող է լրջորեն բարդացնել համավարակի դեմ պայքարը:
Փարիզի դատարանը երեք ջիհադիստ ահաբեկիչների դատապարտել է 22-30 տարվա ազատազրկման ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար:
«Եվրաեռյակի» երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները փետրվարի 18-ին կհանդիպեն Փարիզում, որպեսզի տեսախորհրդաժողովի ձեւաչափով ամերիկացի պաշտոնակացի հետ միասին քննարկեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության թեման:
Անբարենպաստ եղանակներ են հաստատվել Լիբիայի արեւելքում եւ Եգիպտոսի մի քանի տարածաշրջաններում։
Ռուսաստանն սպառնալիքէ ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ելույթի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքում:
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության են եկել երկրում ամերիկյան ռազմակայաններ պահելու ծախսերի բաշխման պայմանները երկարաձգելու մինչեւ 2022 թվականի մատի 31-ը (Ճապոնիայում հաջորդ ֆինանսական տարվա վերջը):
Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր է դուրս գալ Փոստային եւ էլեկտրական կապի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագրից, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում։
Առնվազն 14 մարդ է ձերբակալվել Իսպանիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, որոնք սկսվել են հաջակցություն ռեփեր Պաբլո Ասելի բողոքի ակցիաներից, ով ձերբակալվել է ձախ արմատական ահաբեկչությունը փառաբանելու եւ միապետությանը վիրավորելու համար։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 19 իսլամիստ ծայրահեղականների է ձերբակալել չորս տարածաշրջաններում, որոնք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին պլանավորել Հյուսիսային Կովկասում: Փետրվարի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Փետրվարի 16-ին 5,1 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել Հունաստանում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել է շուրջ 168 հազար բնակչությամբ Պատրա քաղաքից 22 կիլոմետր դեպի հյուսիս–արեւելք:
ԱՄՆ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, բանակցություններ է սկսել Գերմանիայի իշխանությունների հետ՝ «Հյուսիսային հոսք 2» նախագծի ապագան որոշելու համար: Ինչպես փոխանցում է The Wall Street Journal-ը, Գերմանիայի ներկայացուցիչը նշել է, որ խորհրդակցություններում, մասնավորապես, քննարկվում է «Հյուսիսային հոսք 2-ի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների սպառնալիքը»:
Իսրայելում փետրվարի 21-ից կսկսեն աշխատել առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, մարզասրահները, խանութներն ու մշակութային հարթակները, հիմնականում նրանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները:
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվելուց հետո բնակչության շրջանում կկատարի ընդգրկուն հետազոտություն հնարավոր կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով:
Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո․․․
Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում հայտնաբերել է կորոնավիրուսի եւս մեկ հիմնամանրէ, այն անվանել են B1525: Այդ մասին հաղորդել է Guardian թերթը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:
Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին:
62 տարեկանում մահացել է Marriott International հյուրանոցների ցանցի նախագահ Առնե Սորենսոնը:
«Նրանք ցանկանում են ստանալ տրանսպորտային միջանցքն ու հարմար պայմաններ այդ միջանցքի համար: Նրանք մտածում են, թե տրանսպորտային նոր միջանցքը լինելու է Լաչինի միջանցքի կարգավիճակի նմանությամբ, և նրանք ունենալու են նույնպիսի հասանելիություն, ինչը բացարձակապես սխալ է: Դրանք տարբեր պայմաններ են, Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, ոչ ոք պարտավոր չէ թույլ տալ Ադրբեջանի զինված ուժերին և ուժայիններին միջանցք, որը ծրագրվում է ստեղծել Նախիջևանի համար: Այստեղ դիրքորոշումը կոշտ պետք է լինի և հենվի այն միջազգային մեխանիզմի վրա, որն առկա է»:
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը հրավիրվել է Թուրքիայի արգործնախարարություն՝ կապված Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ նահանգի Գարե շրջանում 13 թուրքերի սպանության մասին Վաշինգտոնի հայտարարության հետ։
Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դիտարկում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տարբեր տարբերակներ: Այդ մասին հաղորդել է El Mundo-ն։