Բաժիններ՝

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի համեմատ արդեն բարձրացել է 5 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունիսի 29-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 70 սանտիմետր նիշի դիմաց։ Իսկ 2026 թվականի հունվարից մինչ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 53 սանտիմետրով։

Տվյալ ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 134 միլիոն 306 հազար խմ ջուր։

Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930