Բայդենը կառավարությանը պարտավորեցրել է մինչև 2050 թվականը հասնելու արտանետումների զրոյական մակարդակի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, որը երկրի դաշնային կառավարությանը պարտավորեցնում է մինչեւ 2050 թվականը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների զոյական մակարդակի: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը:
Ըստ որում դաշնային կառավարությունը պետք է ածխաթթվական գազի արտանետումները մինչեւ 2030 թվականը կրճատի 65 տոկոսով: Փաստաթղթում ասված է, որ իշխանությունները պետք է սկսեն մինչեւ 2027 թվականը ձեռք բերել էլեկտրամոբիլներ փոքր բեռնամբարձության փոխադրամիջոցների թվում եւ մինչեւ 2035 թվականն անցնեն միայն էլեկտրամոբիլների գնումների: Կառավարությունը նաեւ պետք է բարձրացնի դաշնային շենքերի էներգաարդյունավետության մակարդակը:
Ընդամենն ԱՄՆ-ի կառավարությանն են պատկանում շուրջ 600 հազար ավտոմոբիլ եւ 300 հազար շենք: Տարեկան 650 միլիարդ դոլարը, որն ուղղորդվում է պետական գնումների, պետք է օգտագործվի ջերմոցային գազերի արտանետումների զրոյական մակարդի հասնելուն անցնելու համար, նշել են Սպիտակ տանը:
Այդ միջոցները կծախսվեն նաեւ երկրի էներգահամակարգում էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի ծավալի մեծացման նպատակով: Ինչպես սպասում են ամերիկացի շատ մեկնաբաններ, հանրապետականները խիստ քննադատության կենթարկեն այդ հրամանագիրը:
Անցյալ ամիս նախագահը հաստատել է ենթակառուցվածքի զարգացման պլանը, որը ներառում է 7,5 միլիարդ դոլար Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ազգային ցանցի ստեղծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: