Բաժիններ՝

ԳԴՀ-ն 2021 թվականին 10 տարում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ բյուջե կմուծի ավելի քան 400 մլն եվրո. DPA

Գերմանիան ընթացիկ տարում ավելի քան մեկ տասնամայկի ընթացքում առաջին անգամ ՆԱՏՕ-ի համատեղ բյուջե կմուծի 400 միլիոն եվոյից ավելի գումար: Այդ մասին ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պաշտպանության նախարարության պատասխանում Բունդեսթագում Ձախ կուսակցությունից պատգամավոր Սեւիմ Դագդելենի համապատսխան հարցմանը, պատասխան, որն ստացվել է DPA գործակալությունում։

Բաժինը, որը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունները հատկացնում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական բյուջի ֆինանսավորմանը, որոշվում է հատուկ բանաձեւով, որը հիմնված էերկրի համախառն ազգային արդյունքի վրա:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ներկայումս ԳԴՀ-ն վճարում է ՆԱՏՕ-ի ծախսերի 16,34 տոկոսը, որոնք հասնում են շուրջ 2,581 միլիարդ եվրոյի: Այսպիսով՝ 2021 թվականին այն գումարը, որը Գերմանիան պետք է մուծի դաշինքի համատեղ բյուջե, կազմում է շուրջ 421 միլիոն երվո:

Համեմատության համար նշենք. անցյալ տարի այս ցուցանիշը հավասար էր 390 միլիոն եվրոյի, իսկ 2010 թվականին ԳԴՀ-ն 441 միլիոն եվրո է ծախսել Հյուսիսատլանտյան դաշինքի ֆինանսավորման համար: ՆԱՏՕ-ի բյուջեն բաղկացած է երկու հիմնական մասից՝ ռազմական եւ քաղաքացիական ծախսեր:

Հոկտեմբերի սկզբին Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դաշինքի ղեկավարները նոր ռազմավարական հայեցակարգը կհաստատեն 2022 թվականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում:

Ըստ որում նա նշել է, որ փաստաթղթում կընդգծվի պաշտպանական ծախսերի, նոր սպառազինությունների գնման լրացուցիչ ներդրումների ավելացման կարեւորությունը, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս