Pfizer և BioNTech ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ

Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերություններն աշխատում են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և ակնկալում են, որ այն արդեն պատրաստ կլինի 2022 թվականի մարտին: Այս մասին ասվում է ամերիկյան ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ իրենց արդեն իսկ իրականացրել են պատվաստանյութերի փորձարկում կորոնավիրուսի այլ շտամերի դեմ:

Նշվում է, որ դեղամիջոցներն անվտանգ ու արդյունավետ են եղել: «Այս հետազոտությունների տվյալները կուղարկվեն ողջ աշխարհի կարգավորող մարմիններ, ինչը կօգնի արագացնել պատվաստանյութի ադապտացման գործընթացն ու ստանալ հավանություն՝ այն օգտագործելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031