Իրանի ԱԳՆ-ն հերքել է. ԱՄՆ-ի հետ հունիսի 30–ին խորհրդակցություններ չեն լինի
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը:
Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ծրագրում են հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաքում բանակցություններ անցնացնել Հորմուզի նեղուցի շուրջ:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:

