«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեց
Երեկ Օրրանի սաների համար իսկական տոն էր։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց սիրելի ֆուտբոլիստին և Օրրանի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջից:
«Երեխաները մեծ ոգևորությամբ շփվեցին, լուսանկարվեցին նրա հետ և վայելեցին այս անմոռանալի հանդիպման յուրաքանչյուր պահը։ Հուսով ենք՝ այս ոգեշնչող օրը դեռ երկար կմնա մեր սաների ամենաջերմ հիշողությունների շարքում»,- ասված է հաղորդագրության մեջ։


