Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում օմիկրոն շտամով 1 միլիոն ախտահարում են կանխատեսել մինչև տարեվերջ

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարվածների թիվը մինչեւ դեկտեմբերի վերջը կարող է գերազանցել 1 միլիոնը: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը՝ հանդես գալով խորհրդարանում: Նրա խոսքով՝ թեեւ Մեծ Բրիտանիայում գրանցվել է օմիկրոնով հիվանդության հաստատված ընդամենը 568 դեպք, բայց ախտահարվածների փաստական թիվն զգալիորեն ավելի մեծ է:

Նա պարզաբանել է, որ, Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության (UKHSA) գնահատումներով, վարակված անձանց թիվը մոտավորապես 20 անգամ գերազանցում է հաստատված դեպքերի թվին՝ մոտենալով 10 հազարի: «UKHSA-ի գնահատումներով՝ 2,5-ից մինչեւ 3 օրվա ընթացքում դիտվող ընթացիկ կրկնապատկման (վարակվածների թվի) տեմպերի դեպքում մինչեւ տարեվերջ վարակվածների թիվը կարող է գերազանցել 1 միլիոնը»,-ասել է Ջավիդը: «Նոր լաբորատոր տվյալները, որոնք հայտնվել են վերջին 24 ժամվա ընթացքում, վկայում են այն մասին, որ պատվաստման արդյունքում օմիկրոնի դեմ ավելի ցածր իմունիտետ է դիտվում դելտա շտամի համեմատությամբ. այնպես որ պատվաստման երկու չափաբաժինները պակաս արդյունավետ են վարակի փոխանցման նվազման համար»,-նշել է առողջապահութան նախարարը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է խթանիչների ներարկման կարեւորությունը, վկայակոչելով Pfizer ընկերության այսօր հրապարակված հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ պատրաստանյութի երրորդ չափաբաժինը օմիկրոն շտամը չեզոքացրել է մինչեւ վիրուսի նախնական շտամի երկու չափաբաժինների ներգործությանը համանման մակարդակ:

Նոյեմբերի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամփոփելով նոյեմբերի վերջին կայացած նիստի արդյունքները, որոշում է ընդունել կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել հունական «օմիկրոն» տառով: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս