Բաժիններ՝

Մեքսիկայի հարավում ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով 53 մարդ է զոհել

Դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի հարավում բեռնատարի հետ պատահած ճանապարհա-տրանսպորտային պատահարի զոհերի թիվը, որը միգրանտներ էր տեղափոխում, գերազանցել է 50-ը: Այդ մասին ասված է հանրապետության Գլխավոր դատախազության՝ հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր 49 զոհվածների եւ գրեթե 60 տուժածների մասին:

«Ներկայումս հայտնի է 53 մարդու մահվան մասին, եւս երեքը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշված է փաստաթղթում:

Կցանքով բեռնատարը, որի մեջ գտնվում էին Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից գաղթածներ, բախվել է հենապատին եւ շրջվել Չյապա դե Կորսոյի շրջանում՝ Չյապասի հարավային նահանգի վարչական կենտրոն Տուստլա Գուտիերես քաղաքից ոչ հեռու:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցավակցություն է հայտնել զոհված օտարերկրացիների հարազատներին եւ մերձավորներին եւ կարգադրել է ամբողջ անհրաժեշտ օգնությունը ցույց տալ տուժածներին:

Դրա համար տարածաշրջան է ուղարկվել աշխատանքային խումբ՝ քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգայն համակարգող Լաուրա Վելասկեսի գլխավորությամբ: Նախնական տվյալներով՝ Հունդուրասից եւ Գվատեմալայից ժամանած միգրանտները պատրաստվում էին հասնելու մինչեւ ԱՄՆ-ի հետ սահման: Չյապասի նահանգապետ Ռուտիլիո Էսկանդոնը հայտնել է, որ իշխանությունները ողբերգության հանգամանքների մանրազնին հետաքննություն կանցկացնեն: Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին հայտարարարել է զոհվածների մարմինները հայրենիք վերադարձնելու գործում օգնելու պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս