ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ելույթ ունենալով ազգային պաշտպանական խորհրդաժողովում, հայտարարել է, որ Հյոսիսային Կորեան պետք է դառնա աշխարհի ամենաուժեղ միջուկային տերությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրադատարանում դեռեւս 2015-ից հետաձգված 2 գործ կա․ մեկը՝ Ադրբեջանի դեմ, մյուսը՝ Հայաստանի։ Երկուսն էլ փախստականների դիմումների համաձայն, որտեղ նրանք վիճարկում են այն արգելքը, որն իրենց խոչընդոտում է վերադառնալ հայրենի տուն եւ տնօրինել իրենց սեփականությունը։
Ամերիկացի օձորս Ջեյսոն Լեոնն սպանել է ռեկորդային երկարությամբ մուգ վագրախայտ էգ պիթոնի:
ԱՄՆ Քոննեքթիկուտ նահանգում ծագումով հայ բժիշկ Վահագն Անդիկյանը փրկել է 82-ամյա կնոջ կյանքը: Վերջինս պայքարում էր ձվարանների քաղցկեղի դեմ:
2,8 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել 2014 թվականի ապրիլից Դոնբասում զինված հակամարտության ողջ ժամանակաշրջանում:
«Եթե պարզ ազատությունները խոչընդոտվեն, նշանակում է՝ Հայաստանը բացարձակ պատրաստ չէ ԵՄ-ի հետ համագործակցության»:
«Կետի» հիերոգլիֆը (այն նշանակում է «Հյուսիս» եւ ծառայում է որպես ԿԺԴՀ-ի խոսակցական անվանում) դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2017 թվականի խորհրդանիշը:
Էվան Քերոլը Հարավային Կարոլինայից (ԱՄՆ), տեսանյութում ներկայացրել է, թե ինչպես է շնաձուկը հարձակվել իր կնոջ՝ Սառա Իլինգի վրա, երբ իրենք մեղրամիսին հանգստանում Էին Կարմիր ծովում:
Պաղեստինյան «Համաս» շարժմն ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո հայտարարել է երրորդ ինտիֆադա սկսելու մասին:
Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ:
Վաշինգտոնը մտադիր չէ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Փայփայեք հավակնոտ երազանքներ». «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այսպես է դիմել Սպիտակ տանը հավաքվածներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով ստորագրեց Միացյալ Նահանգների տիեզերագնացության նոր ծրագիրը: Դրա համաձայն Ամերիկան վերադառնում է մեծ տիեզերք.
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի երկրների կառավարություններին մեդադրել Լիբիայի տարածքում փախստականների եւ միգրանտների նկատմամբ բռնությանը մեղսակից լինելու մեջ:
ՆԱՏՕ-ն «դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի լիազորությունները երկարացրել Է մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր»: Այդ մասին ասված է դաշինքի կենտրոնակայանի տարածած հայտարարության մեջ:
«Հայկական կողմն է, որ պետք է որոշի՝ ինչպես օգտագործել պահը սեփական խնդիրների լուծման համար: Եվ, ի վերջո, ցանկացած խաղաղ գործընթաց իր դրական ազդեցությունն է ունենում ողջ տարածաշրջանի վրա, բայց կարծում եմ` էական փոփոխություններ Ղարաբաղի շուրջ չեն լինի»:
Իտալիան գազի սեկտորում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ավստրիական գազահանգույցում տեղի ունեցած միջադեպից հետո:
Իտալիային, Սլովենիային, Հունգարիային գազի մատակարարումները դադարեցվել են Ավստրիայի Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի ունեցած պայթյունից հետո:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման խնդրին՝ ասաց, որ դա առանձին գործընթաց է և ներգրավված չէ ՀՀ-ԵՄ համաձայնագրում։
Իտալիայի ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել կալաբրիական Նդրանգետա մաֆիական հանցավոր խմբավորման դեմ իրականացվող գործողության շրջանակներում:
Պաղեստինում վերջին օրերին գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից:
«ՀՀ-ԵՄ համաձայնության ստորագրումը պատմական իրադարձություն է։ Դուք ինձանից լավ եք ծանոթ այն բոլոր վայրիվերումներին, որոնց հանդիպեց նախորդ համաձայնագիրը։ Իսկ այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը հորդորել է երկրի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ բռնությունների գործադրումը:
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել դատավճիռը Սիթիբանկի Մոսկվայի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանի նկատմամբ:
Երեւանում Ղազախստանի դեսպանությունը դեկտեմբերի 11-ին հանդիսավոր կերպով նշել է երկրի Անկախության հերթական տարեդարձը եւ Ղազախստանի Առաջին նախագահի օրը:
Հարավային Կորեան ԱՄՆ-ին խնդրել է հետաձգել զորավարժությունները ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում, որպեսզի նվազեցվի ԿԺԴՀ-ի կողմից սադրիչ գործողությունների հավանականությունը:
Հորդանանի Ազգային ժողովի (խորհրդարանի) ստորին պալատի պատգամավորները պահանջել են «վերանայել այն բոլոր համաձայնագրերը, որոնք թագավորությունը կնքել է Իսրայելի հետ, ներառյալ 1994 թվականի հաշտության պայմանագիրը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն փաստաթուղթ է ստորագրել ամերիկացի աստղանավորդներին Լուսնի հետազոտությանը վերադարձնելու եւ այնտեղ թռիչքների հնարավորության մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել ՌԴ-ի եւ Թուրքիայի առեւտրական կապերի հետագա ազատականացումը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին հետաքննության ընթացքում կալանքից ազատելու Կիեւի Պեչորյան շրջանային դատարանի վճիռը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բրազիոն դեկտեմբերի 11-ին քաղաքի կենտրոնի ստորգետնյա անցուղում տեղի ունեցած պայթյունից հետո ուղեւորություն է կատարել մետրոյով: Համապատասխան լուսանկարը հրապարակված է քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսի Twitter-ում։