Բաժիններ՝

Ղազախստանում չեղարկել են գովազդում ռուսաց լեզվի պարտադիր օգտագործումը

Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավորները դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնել են սենատի (վերին պալատ) պատգամավորների կողմից կատարված այն փոփոխություններին եւ լրացումներին, որոնք կատարվել են տեսողական տեղեկատվության հարցերի վերաբերյալ օրենսդրական ուղղումների նախագծում, որոնցով ամրագրվում է գովազդում եւ ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը:

Այդ մասին  հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Այսպիսով, փաստաթուղթն ընդունված է համարվում խորհրդարանի կողմից եւ ներկայացվում է պետության ղեկավարին՝ ստորագրման համար:

Ավելի վաղ մաժիլսի պատգամավոր Բերիկ Աբդիղալիուլին հայտնել է, որ օրինագծում մտցվել են նորմեր, որոնք ուղղված են վարչա-տարածքային միավորների, բնակավայրերի, ինչպես նաեւ մյուս աշխարհագրական օբյեկտների ավանդական ղազախական անվանումների, բլանկների եւ ցուցանակների պետական (ղազախերեն) լեզվով շարադրմանը: Եվ միայն անհրաժեշտության դեպքում՝ ռուսաց եւ այլ լեզուներով: Գործող օրենսդրության համաձայն, բլանկները, ցուցանակցները, գովազդը եւ մյուս տեսողական տեղեկատվությունները շարադրվում են ղազախերեն եւ ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ լեզուներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031