
ԱՄՆ-ն ԱՄԷ կուղարկի պատվիրակություն՝ Իրանի հետ առևտրից Էմիրություններին նախազգուշացնելու համար. WSJ

Միացյալ Նահանգներն Արաբական Միացյալ Էմիրություններ կուղարկի բարձրաստիճան անձանց պատվիրակություն, որպեսզի Էմիրությունների գործարարությանը նախազգուշացնի այն ռիսկի մասին, որն իրենց ենթարկում են ընկերություններն Իրանի հետ առեւտրի պատճառով, որը հայտնվել է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո՝ միջուկային գործարքից Թեհրանի հետ կանգնելու կապակցությամբ: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը եւ ֆինանսների նախարարությունը:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը կնախազգուշացնի, որ երկիրն արձանագրում է «գործարքավարություններ, որոնք հակասում են սահմանված պատժամիջոցներին»: Նրանք հավելել են, որ այն բանկերն ու ընկերությունները, որոնք կշարունակեն առեւտրական գործառնություններ իրականացնել Իրանի հետ հակառակ պատժամիջոցների, «իրեց կենթարկեն վիթխարի ռիսկի»:
Ինչպես նշում է հրատարակությունը, պատվիրակության կազմում ԱՄԷ կմեկնի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների նկատմամբ վերահսկողության վարչության տնօրեն Անդրեա Գացկին: Պատվիրակությունը կհանդիպի նավթաքիմիական ընկերությունների, մասնավոր ֆիրմաների եւ բանկերի ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: