Բրիտանուհի Սոֆի Թենները, որը երկու տարի առաջ ամուսնացել է ինքն իր հետ, պատմել է իր ամուսնությանը դավաճանելու մասին:
«Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար»:
«Բրիտանիան Առաջին Հերթին» աջակողմյան շարժման տեսանյութերի տարածումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թեժ քննարկումներ է առաջացրել հենց Բրիտանիայում:
Ռուսաստանցի 25 միլիարդատերերի միագումար կարողությունը 2017 թվականի 11 ամսվա ընթացքում աճել է 21,6 մլրդ դոլարով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկ կատարած այցի շրջանակներում մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային շարունակ հրահրելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ վառել է Սպիտակ տան առջեւի բացատում, որ Էլիպս է կոչվում, կանգնեցված Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը:
PetroChina նավթի-գազի չինական հսկան ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում հայտնաբերել է աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը նշել է ենթադրվող «մեծ կոալիցիայի» շրջանակներում ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի հետ համագործակցության նախնական պահանջները:
Առնվազն 28 միգրանտներ անհայտ կորած են համարվում Մարոկոյի ափերի մոտ նավի խորտակվելուց հետո:
Գրականագետ Նարինե Դիլբարյանը վճռական քայլ է համարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը. «Առաջին անգամ բավական տևական ժամանակամիջոց հետո Հայաստանը դառնում է գործուն քաղաքականության, պետական դիվանագիտության ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ։ Այս համաձայնագիրն անգամ Եվրոպայի կողմից շատ զգուշավոր է, կիսատ-պռատ է, բայց ավելի լավ է գոնե մի քայլ կատարել, քան տեղում կանգնած մնալ»։
Չինաստանի Չունցինի նահանգի բնակչուհիներից մեկը հրաշքով է մահից փրկվել՝ ընկնելով մեքենայի տակ եւ խույս տալով անիվներից։
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ օրեր առաջ ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի գնահատումը պետք է կատարվի գլոբալ քաղաքական զարգացումների իրողությունների վրա. «Այդ իրողություններն ասում են այն մասին, որ այսօր աշխարհում կա 4 հզոր ուժային կենտրոն՝ ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան և Ռուսաստան։ Իհարկե, այդ խոշոր ուժային և գլոբալ քաղաքական կենտրոնների հարաբերությունները պարզ չեն, հասարակ չեն, և նրանց միջև բացահայտ պայքար է գնում, որի կենտրոնում հայտնվում են փոքր երկրները»։
«Այս օրերին քաղաքական գործիչների «և-և», «կամ-կամ» կամ «կամուրջ» արտահայտությունները որևէ կապ չունեն ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրի հետ, որն այդ խնդիրերի համար չէ ստեղծված։ Դա ուղղակի հնարավորություն է, որը Հայաստանին տալիս է տնտեսապես զարգացնել և ոչ միայն ընդօրինակել այն զարգացումներին, որոնք քաղաքակիրթ պետություններն ունեն, այլ նաև բացել իր տարածքն այլ արտադրողների համար»:
ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) պայմանավորվել են բանակցություններ սկսել այսպես կոչված «մեծ կոալիցիայի» ձեւավորման շուրջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոն խոստացել է շուտով հանրաքվեներ անցկացնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջը:
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Եվրամիության հետ Հայաստանի կնքած համաձայնագրից հետո ռուսական մի շարք լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից բարձրացված հակահայկական աղմուկը:
«Մեր դիպկորպուսին հաջողվեց անել առավելագույնը, սակայն իրականում մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է, շատ ավելի խորն է։ Ինչպես նշեց իմ հարգարժան գործընկեր պարոն Քոթանջյանը, մեր առևտրային ճանապարհն անցնում է Պարսից ծոցից դեպի Սև ծով անցնող ռազմավարական ճանապարհի միջով, ինչը նշանակում է, որ եվրոպական շուկայի մատակարարվող ապրանքների մի որոշ մասը պետք է անցնի ՀՀ տարածքով»։
Հնդկաստանի հարավային նահանգներում առնվազն ութ մարդ է զոհվել, եւս 86-ն անհետ կորել փոթորկի պատճառով, որն ստացել է«Օկհի» անվանումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես մերժել է Չինաստանի պահանջը՝ միջազգային առեւտրի կանոնների համաձայն իրեն ճանաչել շուկայական տնտեսություն։
Լեհաստանի գրեթե 300 հազար բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել առատ ձնատեղումից հետո:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը միանգամայն տրամաբանական է և բխում է մեր ժողովրդի անցած ճանապարհից։ Այսպիսի տեսակետ այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն անդրադարձավ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի աշխարհառազմավարական ներգրավմանն առնչվող իրենց նախաձեռնությանը։
«Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար թե՛ իր ընդգրկումով և թե՛ իր իրական հնարավորություններով: Միաժամանակ այն չափազանց կարևոր է հետխորհրդարային տրանսֆորմացիայի գործընթացի շրջանակներում, որովհետև ավելի քան 2 տասնյակ երկրների մեջ այս քառորդդարյա ճանապարհի ընթացքում սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով»:
«ԵՄ-ն հանդիսանում է մեր քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը և նրա հետ մեր հարաբերությունների օրակարգը շարունակում է մնալ բավականին հագեցած»:
Առնվազն ինը ուսանող է զոհվել, եւս 37-ը՝ տուժել դեկտեմբերի 1-ին Պակիստանի Հայբեր-Փահթունհվայի նահանգի Փեշավար քաղաքի գյուղատնտեսական համալսարանի հանրակացարանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգուտ է ոչ միայն Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար։
ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման փաստը։
Արգենտինայի իշխանությունները պետք է վերանայեն San Juan կորած սուզանավի անձնակազմի անդամներին փրկելու գործողության դադարեցման իրենց որոշումը:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Այդ մասին, հայտնել է Kyodo News-ը:
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է՝ ուղղված Հայաստանի և ԵՄ երկրներ հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը և այն կնպաստի ՀՀ-ում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։