
Կիևը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային սահմանին լարվածության պատճառով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից պահանջել է մանրամասն պարզաբանել իր գործողությունները երկրի սահմանների մոտ և Ղրիմում: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Վիեննայի փաստաթղթի համաձայն (խոսքը ԵԱՀԿ շրջանակներում 2011 թվականին Մոսկվայի և Կիևի միջեւ ստորագրված համաձայնագրի մասին է), Ռուսաստանը պետք է մանրամասն պարզաբանումներ ներկայացնի իր ռազմական գործողությունների նպատակների, ճշգրիտ վայրի և ժամկետների, ինչպես նաեւ կազմավորումների քանակի, տեսակի և գործի դրված տեխնիկայի տեսակների մասին», — նշել է Կուլեբան:
Կուլեբան հավելել է, որ ՌԴ-ն 24 ժամ ունի պատասխան տալու համար։
«Պատասխանի բացակայության կամ անբավարար կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու դեպքում Ուկրաինան կդիմի ՌԴ-ին և Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու մասին, որտեղ ՌԴ-ն պետք է պարզաբանումներ ներկայացնի», – հավելել է նախարարը:
Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի ապահովել իր անվտանգությունը ՝ օգտագործելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները: