Բաժիններ՝

Փորձագետը գնահատել է «նորմանդական ձևաչափի» խորհրդականների բանակցությունների արդյունքները

«Նորմանդական ձեւաչափի» մասնակից երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա եւ Գերմանիա) ղեկավարների քաղաքական խորհրդականների բանակցությունները Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ ավարտվել են ապշեցուցիչ ձախողմամբ, կողմերը հայտնվել են խորը փակուղում: Այդ մասին կարծիք է հայտնել Ուկրաինայի Քաղաքականության վերլուծության եւ մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը:

Քաղաքական խորհրդականների մակարդակով բանակցությունների հերթական փուլը Բեռլինում շարունակվել է գրեթե ինը ժամ. նախորդ հանդիպումն անցկացվել է Փարիզում հունվարի 26-ին: Ամփոփելով դրանց արդյունքները՝ Ուկրաինայի նախագահի դիվանատան ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել հանգել համատեղ փաստաթղթի ընդունման, բայց հաստատել են Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը:

«Բանակցություններն ավարտվել են ապշեցուցիչ ձախողմամբ, որովհետեւ Ուկրաինան շարունակում է պնդել, որ սկզբում պետք է կատարվեն անվտանգության շուրջ դրույթները, հումանիտար համաձայնությունները, իսկ հետո անցնել քաղաքական մասին (Մինսկի համաձայնություններին), Ռուսաստանը պահանջում է քաղաքական երկխոսություն»,-ասելէ Բորտնիկը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ:

Ուկրաինայի շուրջ բանակցությունների այստես կոչված «նորմանդական ձեւաչափը» գոյություն ունի 2014 թվականի հունիսից: Այն ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակի տոնակատարության ընթացքում Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներն առաջին անգամ քննարկեցին Դոնբասի հակամարտության կարգավորումը: Նախորդ գագաթնաժողովը անցկացվել է Փարիզում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին: Վերջին ժամանակներս կողմերը տարբեր մակարդակներում քննարկում են այս ձեւաչափով փոխգործակցության հեռանկարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28