Բաժիններ՝

Հարավկորեացի սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել ԿԺԴՀ-ի միջուկային փորձարանի շարջանում

3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԿԺԴՀ-ի հյուսիս – արեւելքում՝ Քիլջուի գավառում, որտեղ գտնվում է Փունգերի միջուկային փորձարանը: Փետրվարի 11-ին այդ մասն հայտնել է Հարավային Կորեայի օդերեւութաբանական վարչությունը։

Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10:35-ին (Երեւանի ժամանակով 05:35-ին) 17 կիլոմետր խորության վրա: Նշվում է, որ երկրաշարժի պատճառը բնական տեկտոնական գործընթացներն են, այլ ոչ թե միջուկային սարքի պայթյունը: Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ 1978 թվաանից ի վեր այդ շրջանում տեղի է ունեցել 2 կամ ավելի բարձր մագնիտուդով 25 երկրաշարժ: Դրանցից առավել հզորը՝ 3,2 մագնիտուդով գրանցվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին:

Ընդամեսնը 2006 – 2017 թվականներին փորձարանում իրականացվել է վեց միջուկային պայթյուն: Սեյսմիկ կայանների տվյալներով՝ դրանցից առաջինը կատարվել է Փեքթուսան հրաբխի տակ, մնացածները Մանթասփան լեռան տակ: 2018 թվականին փորձարանը փակվել է որպես ԿԺԴՀ-ի իշխանությունների բարի կամքի ժեստ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս