
ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոկը:
Նշվում է, որ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։