Բաժիններ՝

Ճապոնիան կարծում է, որ AUKUS-ի գործընկերությունը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը

Ճապոնիայի իշխանությունները կարծում են, որ AUKUS-ի գործընկերությունը (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի եռակողմ ռազմական գործընկերությունը) նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին փետրվարի 11-ին The Australian թերթում հրապակված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցության ուժեղացումն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ նպաստում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Այդ տեսակետով Ճապոնիան հավանություն է տալիս AUKUS-ին: Ես գտնում եմ, որ Ավստրալիայի կողմից ատոմային սուզանավեի ձեռքբեումը նույնպես կարեւոր նախաձեռնություն է Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է նա:

Բացի դրանից, Հայասին անհանգստություն է հայտնել Չինաստանի կողմից ռազմական ներուժի եւ այդ նպատակի համար ծախսերի ավելացման առիթով: «Չինաստանում ռազմական միտումները՝ նրա պաշտպանական քաղաքականության անբավարար թափանցիկության զուգորդմամբ դարձել են տարածաշրջանի, ներառյալ Ճապոնիայի եւ միջազգային հանրացկության լուրջ անհանգստության առարկան»,- հավելել ը նախարարը: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը 2021 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին:

Համաձայնագրի շրջանակներում Ավստալիան, մասնավորապես, պլանավորում է ամերիկյան տեխնոլոգաների միջոցով կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ, որոնցից առաջինները մարտական հերթապահության կկանգնեն 2036 թվականին, ինչպես նաեւ իր զինված ուժերը վերահանդերձել ամերիկյան թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, երկրները համաձայնության են եկել համագործակցելու ռազմավարական տեսակետից կարեւոր մի շարք բնագավառներում, ինչպիսիք են կիբեռոլորտը, արհեստական ինտելեկտի ստեղծումը եւ քվանտային տեխնոլոգիաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս