
Ահաբեկչություն Սոմալիում. զոհվել է առնվազն 6 մարդ

Առնվազն 6 մարդ է զոհվել Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ գտնվող խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր աշխատակիցները պայթյունի վայրից 6 դի են հանել»,- ասել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության ղեկավարը:
Ահաբեկչի թիրախը ընտրողներին ընտրատեղամաս տանող ավտոբուսն է եղել։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ավտոբուսում ոչ ոք չի տուժել։ Զոհվել են մարդիկ, ովքեր պայթյունի պահին փողոցում են եղել մահապարտի կողքին:
Սոմալիում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ, որոնք բազմափուլ են: