
Աֆղանստանում պայթյուն է տեղի ունեցել մզկիթի մոտ

Փետրվարի 11-ին մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիս – արեւմուտքի Բաղդիսի նահանգում: Այդ մասին հաղորդում է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին։
Պայթյունը տեղի է ունեցել Քալայի Նաու քաղաքում՝ նահանգի վարչական կենտրոնում, այն պահին, երբ հավատացյալները հեռանում էին մզկիթից: Առնվազն ութ մարդ է զոհվել, 20-ը՝ տուժել Աֆղանստանի հյուսիսում մզկիթի մոտ որոտած պայթյունի հետեւանքով, հայտնել է Aamaj News գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: