
Ֆինլանդիան ամերիկյան F-35 կործանիչներ է գնել

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, որը լիազորված է երկրի կառավարության կողմից, փետրվարի 11-ին ամերիկյան Lockheed Martin-ի հետ համաձայնագիր է ստորագրել F-35 կործանիչներ մատակարարելու շուրջ: Այդ մասին հաղորդում է ռազմական գերատեսչությունը:
Համապատասխան որոշումը նախարարների կաբինետի կողմից ընդունվել է դեկտեմբերի 10-ին:
«Պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը արդյունաբերական համագործակցության շուրջ համաձայնագիրն ստորագրել է 2022 թվականի փետրվարի 11-ին, Հելսինկիում: Համաձայնագիրն ստորագրվել է Lockheed Martin կործանիչներ արտադրողի եւ Pratt & Whitney շարժիչներ արտադրողի հետ, որոնք մտնում են Raytheon Technologies խմբի մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բազմանպատակ կործանիչների գնումն իրականացվելու է ԱՄՆ-ի կառավարության՝ ռազմական սարքավորման վաճառքի (FMS) ընթացակարգին համապատասխան:
«Մատակարարման պարտավորագրերը նախատեսում են 2025-2030 թվականներին F-35A Block 4 կոնֆիգուրացիայի 64 բազմանպատակ կործանիչների, մեքենաների շարժիչների եւ տեխնիկական սպասարկման համար սարքավորումների, համակարգերի, պահեստամասերի, հերթափոխային սարքավորման, վարժական սարքավորման մատակարարում: Համաձայնագրերը նաեւ ներառում են Պաշտպանության ուժերի թռիչքային եւ ավիացիոն անձնակազմի ուսուցում»,-ճշտվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: