Լրագրողներ Մաքսիմ Շևչենկոն և Նիկոլայ Սվանիձեն ձեռնամարտի են բռնվել «Комсомольская правда» ռադիոկայանի ուղիղ եթերում:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ի SNMG-2 (Standing NATO Maritime Group) Երկրորդ մշտական ռազմածովային խմբավորման մեջ մտնող Մեծ Բրիտանիայի թագավորական ՌԾՈւ-ի 45 Duncan նախագծի հրթիռային էսկադրային ականակիրը եւ Gaziantep թուրքական ֆրեգատը հունվարի 30-ին մտել են Սեւ ծովի ջրատարածք:
Ամերիկացի դերասան եւ երաժիշտ Մարք Սալինգին գտել են մահացած, ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին:
Չինաստանն ու Ռուսաստանն սպառնում են ԱՄՆ-ի շահերին, տնտեսությանը եւ արժեքներին:
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նառիշկինը Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում հանդիպել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի, ամերիկյան հետախուզական հանրակցության այլ ներկայացուցիչներ հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է ընդունի հատուկ օրենք, որին համապատասխան արտասահմանյան օգնություն կցուցաբերվի միայն բարեկամ երկրներին:
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնն իրեն համարում է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրին-քարտերի խաղարկության այցագրային ծրագիրը համարել է վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառը եւ կոչ է արել վերացնելու այն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկա այցի չեղարկումը զուգադիպել է այդ երկրներում հայկական համայնքի կողմից նախատեսվող բողոքի ցույցեր կազմակերպելու որոշման հետ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հունվարի 30-ին երեք մարդ է զոհվել Նյուփորթ-Բիչ քաղաքի բնակելի շենքի վրա ուղղաթիռի ընկնելու հետեւանքով։
Սիրիական ազգային երկխոսության՝ մեկօրյա կոնգրեսի մասնակիցները, որը հունվարի 30-ի ուշ երեկոյան փակվել է Սոչիում, համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, եւ դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Գուանտանամոյի զինվորական բանտը պահպանելու մասին, ինչը չեղարկում է դրա փակման վերաբերյալ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը:
Ինդոնեզիայի բանկն այս տարի մտադիր է թեստային ռեժիմով թվային ռուփի թողարկել՝ բլոկչեյն համակարգի օգտագործմամբ, որը կդառնա աշխարհում գոյություն ունեցող կրիպտոարժույթների նմանօրինակը:
Եգիպտոսի զբոսաշրջության խորհրդի հրավերով եգիպտական բուրգերի մոտ հանդիպել են Գիննեսի ռեկորդների գրքի երկու ֆիգուրանտներ:
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են երկրի ներսում 5G պաշտպանված գերարագ շարժական ցանցի ստեղծման հնարավորությունը Չինաստանի կողմից հնարավոր կիբեռսպառնալիքի կանխման համար:
Ինքնաթիռն առաջին անգամ ԱՄՆ-ից Ավստրալիա չվերթ է կատարել խառնած վառելիքով, որը մասնակիորեն բաղկացած էր մանանեխի ձեթից:
Գերմանիայի նախարարների կաբինետը հանդես է եկել երկրի ավտոկոնցեռնների խիստ քննադատությամբ՝ մարդկանց եւ կենդանիների վրա դրանց փորձերի պատճառով, որոնք, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կատարվել են պարզելու համար ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում է դիզելային շարժիչների աշխատանքի ժամանակ։
Իսպանիայում կյանքի 113-րդ տարում մահացել է երկրագնդի ամենատարեց տղամարդը՝ Ֆրանսիսկո Նունյես Օլիվերը:
ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք զբաղված են փետրվարի 8-ին Փենյանում նախատեսված զորահանդեսի նախապատրաստմանը, 13 հազարից ավելացել է մինչեւ 50 հազար:
Փաստը, որ Մակրոնը հայտարարել է այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստան ժամանելու մտադրության մասին, հուշում է, որ բանակցություններն իսկապես արդյունավետ են եղել:
Վենետիկում տեղի է ունեցել ամենամյա ջրային շքերթը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ:
Եվրամիությունը որոշում է ընդունել չպաշտպանել հակառուսական պատժամիջոցների խստացումը:
Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին:
Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) կոալիցիոն բանակցություններում հարթել են հանգուցային հարցի՝ փախստականների ընտանիքների վերամիավորման եւ միգրացիայի սահմանափակման շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին առաջարկել է այցելել Մերձավոր Արեւելքում սիրիացի փախստականների ճամբարներ եւ միջոց գտնել վերջ դնելու հակամարտությանը մերձավորարեւելյան հանրապետությունում։
Սեն գետի ջրի մակարդակը, որը հունվարի 29-ին Փարիզի սահմանագծում հասել էր 5,85 մետր առավելագույն նշագծին, սկսել է աստիճանաբար իջնել: