Չեխիայում հանվում են կորոնավիրուսի գրեթե բոլոր սահմանափակումները

Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել երկրում կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները և մարտի 1-ից երկրում պարտադիր կլինի միայն հանրային վայրերում բժշկական դիմակների կրումը: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Պետր Ֆիալան:

Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ աստիճանաբար ավելացվելու է մշակութային ու սպորտային միջոցառումներին թույլատրվող այցելուների թիվը:

10.7 մլն բնակչություն ունեցող Չեխիայում համավարակի սկզբից մինչև հիմա գրանցվել է վարակման 3 մլն 311 հազար 152 դեպք, մահացել է 37 հազար 612 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28