Բաժիններ՝

Ճապոնիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են համակարգել Ուկրանայի շուրջ գործողությունները

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Եսիմասա Հայասին եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պայմանավորվել են սերտորեն համագործակցել Ուկրանայի իրադրության շուրջ: Այդ մասին, հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

«Նրանք հավաստիացրել են, որ ուշադրությամբ եւ լուրջ մտահոգությամբ հետեւում են Ուկրանայի իրադրությանը:

Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները սերտորեն կհամակարգեն այդ հարցի շուրջ իրենց գործողությունները»,-պաշտոնյան լրագրողներին ասել է ճեպազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել Հայասիի եւ Բլինքենի՝ Ավստրալիայում տեղի ունեցած երկկողմ հանդիպումից հետո:

Հանդիպումը կայացել է QUAD-ի երկրների (Ավստրալիա, Հնդկաստան, Ճապոնիա եւ ԱՄՆ) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Մելբուրգում կայացած նիստի կուլուարներում: Ինչպես հայտնել է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը, հանդիպման գլխավոր հարցերը կդառնան կլիմայի փոփոխությունը, կորոնավիրուսը եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի քաղաքականությանը դիմակայելը: Նաեւ կարծարծեն ուկրաինական ճգնաժամը:

Բլինքենի հետ հանդիպման սկզբում նա նաեւ ասել է, որ ներկա պայմաններում, երբ «գոյություն ունի մեկից ավելի ավտորիտար ռեժիմ», մասնավորապես Չինաստանը եւ ԿԺԴՀ-ն, դա «իրենից մարտահրավեր է ներկայացնում, նրանք մեր այսօրվա բանավեճերի մասն են լինելու»:

«Մենք վճռականորեն աջակցում ենք ԱՄՆ-ի առաջնությանն այդ խնդիրների լուծման գործում»,- ընդգծել է նա:

«Ես վստահ եմ, որ այսօր մենք նաեւ խոսենք Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին»,-ասել է Փեյնը, հաղորդել  է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս