ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ մյուս պետություններւ հետ առեւտրում վնասներ կրելու պայմաններում կարելի է եւ հարկավոր է առեւտրական սահմանափակումներ կիրառել երկրի բարօրության համար:
Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել:
Ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել երիտասարդի, ով կասկածվում է Միչիգանի կենտրոնական համալսարանում հրաձգության մեջ:
Լեհաստանում սաստիկ ցրտերի պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել:
Փոթորիկները վնասել են Միացյալ Նահանգների արևելյան հատվածը՝ առաջացնելով ափամերձ ջրհեղեղ, էլեկտրաէներգիայի խափանումներ, ճամփորդական ծառայությունների կասեցում:
Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները վերջնական քարոզարշավից հետո հայտարարել են, որ յուրաքանչյուրն ակնկալում է հաղթանակ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:
Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ուորեն Բաֆեթը փետրվարի 26-ից մինչեւ 28-ը 3,74 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների փլուզման պատճառով:
Սոցիալական ցանցերում բուռն քննարկուկմների թեման Վլադիմիր Ժիրինովսկիի և Քսենիա Սոբչակի «ջրային» սկանդալն է, իսկ դրա ֆոնին՝ ՌԴ նախագահի Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձը:
ԱՄՆ-ի Գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը ԱՄՆ-ի Օփիոիդների ճգնաժամի դեմ պայքարին անդրադառնալով՝ հայտարարել է նոր և ավելի խիստ պատժամիջոցների մասին:
Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները մարտի 2-ին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտնել է փետրվարի 18-ից մինչեւ 27-ը Արեւելյան Գութայում ավելի քան 770 խաղաղ բնակիչների զոհվելու ու եւս ավելի քան 4,05 հազար մարդու վիրավորվելու մասին։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը Աստանայում կկայանա մարտի 16-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 14-ին Մոսկվայում կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը:
Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի մի շարք քաղաքներում օդանավակայանները մասնակի կամ լիովին դադարեցրել են աշխատանքն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել է ՌԴ-ում նորագույն զինահամակարգերի ստեղծման մասին:
Լոնդոնի ու Բրյուսելի եւ Լոնդոնի ու Փարիզի միջեւ երթեւեկող մի քանի գնացքներ չեղարկել են իրենց ուղերթները Մեծ Բրիտանիայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Արեւելյան Գութայում, ի պատասխան ահաբեկիչների սադրանքների, լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում:
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում են առավելագույն ճնշում գործադրել Դամասկոսի վրա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կատարելու համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը Եվրամիության արագ հակազդման անհրաժեշտության մասին:
Չինաստանի պաշտոնական իշխանությունները Վաշինգտոնի եւ Թայբեյի կապերի ամրապնդման օրինագծին ԱՄՆ-ի հավանություն տալուց հետո թայվանյան կողմին հրապարակայնորեն նախազգուշացրել են «անախորժությունների» մասին, եթե նրանք այսուհետեւ էլ ապավինեն արտասահմանյան աջակցությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է ընդունել Ուկրաինային վաճառել 47 միլիոն դոլար ընդհանուր գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիներ (ՀՏՀՀ):
Պենտագոնը հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում գերձայնային տեխնոլոգիաների բնագավառում:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ ի գիտություն է ընդունում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բարձրացված մաքսի տեսքով պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակումներ մտցնելու մասին։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցային խորհրդական Ջոն Քելլին կյանքում ամենից քիչը կցանկանար հեռանալ ներքին անվտանգության նախարարի պաշտոնից ԱՄՆ-ի վարչակազմում աշխատանքի անցնելու համար եւ դա ի վերուստ տրված պատիժ է համարում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին պատրաստ է գլխավորել Իտալիայի կառավարությունը՝ մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիայի հաղթանակի դեպքում:
Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջեւ սպառազինությունների մրցավազքի սկիզբը դարձավ ԱՄՆ-ի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է ինքնավար մարզի կառավարության ղեկավարությունից հօգուտ բանտում գտնվող քաղաքական գործիչ Ժորդի Սանչեսի:
«Փաստ» թերթը գրում է. «Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել: