Բաժիններ՝

2 մարդ է զոհվել Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի հետևանքով. SANA

Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հանգեցրել է երկու խաղաղ քաղաքացիների զոհվելու: Այս մասին մարտի 7-ին հաղորդել է SANA սիրիական գործակալությունը:

Իսրայելի ինքնաթիռները տեղական ժամանակով մոտավորապես 05:00-ին (Երեւանի ժամանակով 07:00-ին) գրոհել են Դամասկոսի մերձակայքի մի քանի կետերի վրա՝ գտնվելով Լիբանանի օդային տարածությունում, գործակալությանը հայտնել է զինվորական մի աղբյուր:

Ինչպես հաղորդել է գործակալությունը, «հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, գրոհի հետեւանքով զոհվել է երկու խաղաղ քաղաքացի, հասցվել է նյութական վնաս», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031