Բաժիններ՝

Դոնբասի ավելի քան 6.000 բնակիչներ ՌԴ-ի հետ սահմանից մեկ օրվա ընթացքում անցել են Ռոստովի մարզ

ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ավելի քան վեց հազար բնակիչներ մեկ օրում ժամանել են Ռոստովի մարզ: Այդ մասին մարտի 7-ին հաղորդել է Ռուսաստանի տարածաշրջանային սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

«Անցած օրվա ընթացքում անցակետերից սահմանը հատել են ավելի քան 6 հազար քաղաքացիներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետությունների տարածքից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդվել է, վերջին տվյալների համաձայն, փետրվարի 18-ից ի վեր ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի տարածքներից ժամանել է ավելի քան 149 հազար մարդ: Մարզի ժամանակավոր տեղավորման կետերում այժմ գտնվում է 6357 մարդ, այդ թվում՝ 3244 երեխա: Տարածաշրջանից երկրի մյուս սուբյեկտներ ուղարկվել է գրեթե 13 հազար մարդ, այդ թվում՝ 6 հազարից ավելի երեխա, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս