Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իր կուսակցությունը երիտասարդ նոր քաղաքական գործիչների կարիք ունի:
Ռուսաստանը փետրվարի 26-ին արգելափակել է Եմենի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված բանաձեւի նախագծի ընդունումը, որում Իրանը մեղադրվում էր հուսիթ-խռովարարաներին զենքի անօրինական մատակարարումների մեջ:
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
«Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին»:
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հուշերի գիրքը կհրապարակվի այս տարվա նոյեմբերի 13-ին:
Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերը. Եվրոպական խորհրդարանը Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել։
Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատելու օրվանից սկսած:
Սլովակիայում սպանվել է հետաքննությամբ զբաղվող 27-ամյա լրագրող Յան Կուցյակը: Նա և նրա ընկերուհին սպանվել են արձակված կրակոցներից:
Ամերիկացիների միայն 35 տոկոսն է հավանություն տալիս Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը նրան գաղութային կախվածության մեջ կդնի Բրյուսելից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Բրիտանացի լեյբորիստներն իշխանության գալու դեպքում խոստանում են Brexit-ի իրականացումից հետո Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում:
Աշխարհում ազդեցության եւ աճի նոր կենտրոնների հայտնվելը պահանջում է Եվրոպայի ուժեղացում, որը պետք է ինքնուրույն վճռի իր ճակատագիրը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ փետրվարի 26-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Սիրիայի իրադրության կապակցությամբ:
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Քեւին Սմիթը փետրվարի 26-ին ԱՄՆ-ում սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց
Սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ են եկել Մեծ Բրիտանիա, որի կենտրոնական շրջաններում գրեթե ողջ ձմռանը զրոյից բարձր անձյուն եղանակ էր պահպանվում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ կքննարկի Սիրիայում, Ուկրաինայում եւ Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն էթնիկական զտում է որակել Մյանմայում ռոհինջա ազգության ներկայացուցիչներին իրենց տներից արտաքսումը:
Եվրամիությունը խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ներառյալ ապրանքային սահմանափակումների խստացումը եւ հյուսիսկորեացի բոլոր աշխատողների արտաքսումը:
Բրյուսելի կոմունիայի բուրգոմիստր Էթերբեք Վինսենթ դե Վոլֆը ոստիկանությանը կարգադրել է «բերման ենթարկել» անօթեւաններին եւ նրանց օթեւանատներ տանել սառնամանիքից փրկելու համար:
Սիրիայում պետք է անհապաղ կատարվի հումանիտար զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը:
Միացյալ Նահանգները պետք է մեղմացնի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության պայմանները եւ հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ:
Հնդկաստանն անցկացրել է Rustom-2 նոր անօդաչու թռչող ապարատի հաջող փորձարկում, որը կարող է օդում առաջադրանքներ կատարել մինչեւ 24 ժամ:
Հյուսիսային կիսագնդում ձմռան օրացուցային ավարտը եղանակի քմահաճույներով է նշվել. Եվրոպայի զգալի մասում սաստիկ սառնամանիքներ են հաստատվել, մինչդեռ Արկտիկայում ջերմաստիճանն արտասովոր կերպով բարձր է:
Ոստիկանությունը հաստատել է, որ չորս մարդ է զոհվել փետրվարի 25-ի երեկոյան անգլիական Լեսթերի ոչ մեծ պարենային խանութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե վստահ չէ, որ ուսուցիչներին զինելու պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը կօգնի վտանգազերծելու երեխաներին:
Իսրայելի Կնեսետի հանձնաժողովում եկեղեցապատկան կալվածքների մասին օրինագծի քննարկումը մեկ շաբաթով հետաձգվել է:
ԺՏՆՑ-ում, որտեղ գտնվում է Մոսկվայի գլխավոր օդերեւութաբանական կայանը, օդի ջերմաստիճանը փետրվարի լույս 26-ի գիշերն իջել է մինչեւ մինուս 19,8 աստիճան:
Կորեայի Հանրապետությունը հուսով է, որ մոտ ժամանակներս կառուցողական երկխոսություն կսկսվի ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ: