Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան շենքի վրա:
Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ ավագ խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, զրկվել է ամենօրյա հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից, որը Միացյալ Նահանգների ղեկավարի համար կազմվում է հատուկ ծառայությունների կողմից եւ բովանդակում է ամենաարժեքավոր գաղտնի տեղեկությունները:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը:
Մարիբիռնոնգ քաղաքում (Մելբուռնի արեւմյան արվարձան) սկսել են այրվել Ավստրալիայի պաշտպանության նախարարության լքված պահեստները:
Վաշինգտոնի շրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանում 11 մարդ է տուժել այն բանից հետո, երբ նամակ են բացել վարչական շենքում:
Բրազիլիայի Սանտա-Կատարինայի նահանգում Արեգակի շուրջը հայտնվել է գալո օպտիկական ֆենոմենը:
Հավանայում փետրվարի 26-ին բացվել է կուբայական սիգարների միջազգային փառատոնը: Հեղինակավոր համաժողովին, որը Կուբայի մայրաքաղաքում անցկացվում է արդեն քսաներորդ անգամ, մասնագետներ, գործարարներ եւ ծխախոտը գնահատողներ են եկել ավելի քան 70 երկրներից։
Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ ստորագրեց «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը։
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Վաշինգտոն էր ժամանել իր երկրի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի պաշտոնական պատվիրակության կազմում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը և ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը կարևոր ու ողջունելի է համարում:
Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը:
Գերմանիայի դաշնային վարչական դատարանն օրինական է համարել խոշոր քաղաքների տարածք դիզելային ավտոմեքենաների մուտքն արգելելու տեղական իշխանությունների որոշումները:
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանի մոտավորապես 50 պաշտոնյաներ ամբողջ գիշերը քնելու են փողոցում, սաստիկ ցրտի պայմաններում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ցրտից սառչող անօթեւանների վրա:
«Հրեշն արեւելքից» ցիկլոնը, որը սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ է բերել Մեծ Բրիտանիա, Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել։
Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 27-ին ազատ է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին:
Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձնատեղումից հետո, որը փետրվարի 26-ին գործնականում ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը, փետրվարի 27-ի առավոտյան ձյուն է տեղացել էլ ավելի հարավում՝ Նեապոլում։
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» (ՍԱԲ) հայտարարել է15 օրվա ընթացքում ՄԱԿ-ի հսկողության ներքո Արեւելյան Գութայից ահաբեկչական խմբավորումների զինյալներին դուրս բերելու պատրաստակամության մասին:
Լեհաստանում անցած մեկ օրում ցրտից հինգ մարդ է մահացել:
Եվրամիությունը հավանություն է տվել հանրակցությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար լրացուցիչ 3,7 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը:
Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն կղզու բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել եւ խուճապի չմատնվել այն բանից հետո, երբ զուգարանի թղթի գների մոտալուտ բարձրացման վերաբերյալ հաղորդումները դրա աժիոտաժային պահանջարկ են առաջացրել սուպերմարկետներում:
Ֆրանսիայում երեք մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով, որոնք հաստատվել են երկրի գրեթե ողջ տարածքում:
ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում սեռական ոտնձգությունների հետ կապված մեծ թվով գանգատները համաշխարհային կազմակերպության ղեկավարությանը հարկադրել են գնալ աննախադեպ քայլի՝ թեժ գիծ բացել անձնակազմի անվայել վարքագծի վերաբերյալ գանգատների ընդունման համար։
Միացյալ Նահանգների Lockheed Martin կորպորացիան վերացրել է JAGM (Joint Air-to-Ground Missile) «օդ-երկիր» դասի նոր հրթիռների ռադիոէլեկտրոնային խոցելիությունը:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով:
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն:
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով: