Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն սպասվում են մոտ օրերս

Ռուսաստանի պատվիրակությունը Բելառուս է ժամանել նախկին կազմով, Ուկրաինայի հետ բանակցություններն սպասվում են շուտով: Մարտի 7-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուր։

«Պատվիրակությունը տեղում է, բանակցությունները շուտով կսկսվեն: Տեղեկատվությունը ճշտում ենք ուկրաինական կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Այո՛, կազմը նույնն է»,- հավելել է նա: Բանակցությունների երրորդ փուլն ուկրաինական կողմի հետ կկայանա, ինչպես եւ պլանավորվել էր, Բելովեժի անտառում, հայտնել է նա: «Վայրը չի փոխվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Տեսանյութեր

Լրահոս