Բաժիններ՝

Ուկրաինական կողմը «Գրադ»-ից հրթիռակոծել է Դոնեցկի հյուսիսային շրջանը. ԴԺՀ

Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը «Գրադ» հրթիռային համակարգից հրթիռակոծել են Դոնեցկի հյուսիսային շրջանը՝ արձակելով 15 հրթիռ։ Այս մասին հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միասնական կենտրոնում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից կրակ է բացվել Դոնեցկի ուղղությամբ, 15 հրթիռ է արձակվել BM-21 «Գրադ»-ից»,- ասված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի զինված ուժերը ժամը 10:15-ին կրակ են բացել սահմանազատման գծում գտնվող Օպիտնոե գյուղի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031