ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն Հոուփ Հիքսը պաշտոնաթող է լինում սեփական ցանկությամբ, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում:
Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ բնակչուհին առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգությունների զոհ է դարձել:
«Եվրոպական միության Արևելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ»:
Փետրվարի 28-ին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հեռուստադբանավեճի ընթացքում կոշտ վիրավորանքներ է ուղղել Քսենիա Սոբչակի հասցեին:
Պաբլո Պիկասոյի (1881-1973 թթ.) երկու կտավներ վաճառքների առաջատարներն են դարձել Christie՚s-ի՝ երեկոյան աճուրդներում, որոնք փետրվարի 27-ին տեղի են ունեցել Լոնդոնում։
Եթե փորձենք վերլուծել ներկայիս իրավիճակը, ապա ակնհայտ է, որ չնայած գրանցած չնչին հաջողություններին, թուրքական կողմը խրվել է ռազմական գործողությունների ճահճում, և Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական թևը ցույց է տալիս բավական լուրջ դիմադրություն։
2018 թվականին 329 թեկնածու է հավակնում Խաղաղության նոբելյան մրցանակին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ սպառնալիք է դարձել իր սեփական ժողովրդի, ինչպես նաև շատերի համար: Վերջին տարիների նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է լրջորեն անհանգստացնեն նրա հարևաններին և ամբողջ աշխարհին:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը, որը փետրվարի 28-ին տարածել է Եվրահանձնաժողովը, բովանդակում է դրույթներ, որոնք «սպառնում են Միացյալ Թագավորության սահմանադրական ամբողջականությանը:
Հռոմի իշխանությունները 2024 թվականից կարգելեն դիզելային վառելիքով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն:
Եվրամիությունը 24 մլն եվրո է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Իրաքն աշխատում է վերականգնել իրաքյան Քիրկուկ քաղաքից սիրիական Բանիյաս ձգվող նավթամուղը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) փետրվարի 28-ին հրապարակել է Եվրամիության (ԵՄ) կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը:
Եգիպտոսում փետրվարի 28-ին առնվազն 19 մարդէ զոհվել, 38-ը՝ տուժել երկու գնացքների բախման հետեւանքով:
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Արեւելյան Գութայից «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դուրսբերումը:
Զանգվածային բողոքի մասնակիցները, որը Սկոպիեում ընթանում է Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը եւ պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։
Միացյալ Նահանգների վարչակազմը Boeing կորպորացիայի հետ համաձայնության է եկել երկու մարդատար ինքնաթիռների գնման շուրջը, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար:
Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը:
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:
Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։
Նիգերիայի եւ Կամերունի կառավարական ուժերը համատեղ հատուկ գործողության ընթացքում ազատել են «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման 1130 պատանդների, որոնց պահում էին Նիգերիայի հյուսիս-արեւելքում:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կանոնավոր համատեղ զորավարժությունների անցկացման պրակտիկան կվերսկսվի 2018 թվականի ապրիլին:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին նշանակվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում:
Չինաստանի իշխանությունները Սիրիային 5,4 հազար տոննա բրինձ են տրամադրել որպես պարենային մարդասիրական օգնություն:
Սաուդյան Արաբիայում բարենորոգումներն անհրաժեշտ են երկրի զարգացման եւ այնպիսի պետությունների դեմ պայքարելու համար, ինչպիսին Իրանն է:
Աֆղանստանը հանդես է գալիս «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ երկխոսություն վարելու օգտին, ինչպես նաեւ պատրաստ է այն ճանաչել քաղաքական խումբ:
Մոնակոյում կյանքի 98-րդ տարում մահացել է բրիտանացի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը, որը նկարահանել է բոնդապատումի երեք մասերը
Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված երկու հիմնական ուղղություններով: Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում, իսկ արևելյան Ղութայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի, դաշնակիցների և ընդդիմադիր զինյալների միջև: