Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր է հավանություն տալ Ուկրաինայի օգնության համար 10 մլրդ դոլարի տրամադրմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային: Այդ մասին ասված է նամակում, որն օրենսդիրներին է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել է մարտի 6-ին։

«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը պահանջել է Ուկրաինայի համար հումանիտար, ռազմական եւ տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով,- ասված է ուղերձում:- Կոնգրեսը պլանավորում է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Դրանից ետիո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031