Բաժիններ՝

«Եթե ներկայիս ղեկավարությունը շարունակի այն, ինչ անում է, կասկածի տակ կդնի Ուկրաինայի պետականության ապագան». Պուտին

Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները կարող են լինել երկրի ապագայի կորստի հնարավոր պատճառ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Մարդիկ, որոնք չեն ցանկանում դա հասկանալ, հատկապես ներկայիս ղեկավարությունից, պետք է հասկանան, որ եթե շարունակեն այն, ինչ անում են, կասկածի տակ կդնեն Ուկրաինայի պետականության ապագան»,- ասել է պետության ղեկավարը։

Նա հավելել է, որ ուկրաինական պետականության հավանական կորուստը «ամբողջությամբ իրենց խղճի վրա կլինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031