
ՌԴ ՊՆ-ն հայտնում է ևս 5 բնակավայրում վերահսկողություն հաստատելու մասին

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Նովուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինովկա, Մայորովո և Ռեմովկա բնակավայրերը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մարդասիրական օգնություն է ցուցաբերվում ազատագրված բնակավայրերի բոլոր խաղաղ բնակիչներին»,- ասել է նա։
Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերը ազատագրել են 12 բնակավայր։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը, շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ են վերցրել Կուդրյաշովկա, Վորոնով, Մետելկինո, Մեդվեժիե, Ասկորոնովկա, Պետրովկա, Ալեքսանդրովկա բնակավայրերը»,- ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ ԴԺՀ-ի զորքերը վերահսկողություն են հաստատել Բերեզովոե, Յասնոյե, Մաքսիմովկա և Վալերյանովկա բնակավայրերում: