
Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 15-18 տարեկան ավելի քան 3 մլն մարդ

Հնդկաստանի 15-18 տարեկան բնակչության շրջանում ավելի քան 3 մլն մարդ կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստում է անցել: Այս մասին հայտարարել է առողջապահության և ընտանեկան բարօրության նախարար Մանսուկխ Մանդավիյան:
Կորոնավիրուսի դեմ դեռահասների պատվաստման գործընթացը Հնդկաստանում մեկնարկել է 2022 թվականի հունվարի սկզբին: Օգտագործվում է հնդկական Bharat Biotech ընկերության Covaxin պատվաստանյութը: Իշխանությունները մտադիր են արդեն մարտից սկսել 12-14 տարեկանների պատվաստման գործընթացը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվով: Համավարակի մեկնարկից ի վեր այստեղ կորոնավիրուսից վարակվել է շուրջ 43 մլն մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշներով երկիրը երրորդն է՝ շուրջ 515 հազար մարդ: