Բաժիններ՝

Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ։

«Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս օրերին այնտեղ են մեկնել երկու կարդինալներ, որպեսզի օգնեն բնակչությանը «․․․» Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Հռոմի Պապի ներկայության նշան է, այլև ողջ քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, և այն պետք է կանգնեցնել», – նշել է Ֆրանցիսկոսը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան «ավելի ու ավելի շատ հումանիտար օգնության կարիք ունի»: Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ կազմակերպել, որպեսզի հեշտացվի բնակչությանը կենսական օգնություն ցուցաբերելը։

Նա նաեւ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ առավելության հասնել երկխոսության եւ առողջ բանականության մասով, ինչպես նաեւ հարգել միջազգային իրավունքը:

Քահանայապետը շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին, որոնք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի տեղեկատվություն փոխանցեն իրադարձությունների վայրից: «Շնորհակալություն, եղբայրներ եւ քույրեր, ձեր աշխատանքի համար, որը մեզ թույլ է տալիս մոտենալ տառապող բնակչության դրամային եւ հասկանալ պատերազմի դաժանությունը», – ասել է քահանայապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս